Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ ավտոշարասյունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

ռդ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ավտոշարասյունը նոյեմբերի 24-ին ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից էլ դուրս է եկել: Քսան վարչական «Կամազ» բեռնատար տեղափոխել է 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ Լեռնային Ղարաբաղում գնդակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին  5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ:

 --00—ՄՀ