ՔԿ աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News

Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են Միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու:

«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»,- հայտնում են Միաբանությունից:

--00--ԱԹ