Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում քննարկել է եռակողմ համաձայնագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ամփոփել է ռուսական միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի արդյունքները և ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

ՌԴ նախագահը երկու առաջնորդների հետ քննարկել է ՌԴ խաղաղապահների գործունեության, տնտեսական փոխգործակցության, տրանսպորտային հաղորդակցման ապաշրջափակման հետ կապված, ինչպես նաև բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու միջոցների վերաբերյալ հարցեր:

--00--ԱԹ