Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում ծագել են տարաձայնություններ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

ռուս խաղաղապահ

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝  կապված  Արցախում  խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։ 

Տարաձայնությունները կապված են այն հանգամանքի հետ, որ թուրքերը ցանկանում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։

Reuters–ի հաղորդմամբ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության չափորոշիչների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ 

«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար», –  գործակալության հետ զրույցում ասել է  թուրքական կողմը։

Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11–ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են հուշագիր համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկելու է Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում տեղակայել են 23 դիտորդական կետ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս