Կարեն Ֆարխոյան անունը գրվելու է՝ որպես դատական համակարգի խայտառակության խորհրդանիշ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատավոր Կարեն Ֆարխոյանի գործունեությանը, որն այսօր մի շարք գործիչների տներում մխուզարկություններ իրականացնելու սանկցիաներ է ստորագրել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ինձ ապօրինաբար կալանավորելուց հետո արդեն իսկ պարզ էր, թե ինչ բարոյական ու մարդկային նկարագիր ունի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Բայց նույնիսկ ես, որը Ֆարխոյանի ապօրինությունների պատճառով շաբաթներ շարունակ զրկված եմ եղել ազատությունից, չէի կարող պատկերացնել, որ նա այս աստիճան անսկզբունք վիժվածք է և պատրաստ է դառնալ հայրենիք հանձնած դավաճանի խամաճիկը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր ստորագրել է #դավաճան_Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը դավաճանաբար հանձնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց տներում խուզարկություներ իրականացնելու սանկացիաներ։ Բոլորի անխտիր։

Այսօր Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանը, Բաբկեն Հարությունյանի, Նարեկ Մալյանի, Ռոբերտ Մելքոյանի և այլոց տներ են մտել Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։

Որովհետ դատավորի պատմուճան կրող այդ անձը արդեն բլոկներով է սանկցիաներ ստորագրում, քանի որ ուրիշները չեն ցանկանում մտնել այս դավաճանական ապօրինության տակ։

Ես կասկած չունեմ, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը պատասխան է տալու իր բոլոր ապօրինությունների համար, անխտիր բոլոր։ Ու երբ շատ շուտով մտնեն Ֆարխոյանի տուն խուզարկությունների դարակից դուրս է գալու «Ֆարխոյանի ցուցակ» տխրահռչակ թուղթը, որում սույն երևույթը միավորել է դավաճանների այս իշխանության ծառայելու պատրաստ մի քանի դատավորների։

Կարեն Ֆարխոյան անունը իրավագիտության դասագրքերում գրվելու է՝ որպես ամոթի ու դատական համակարգի խայտառակության խորհրդանիշ։ Նրա սերունդները հրաժարվելու են իրենց ազգանունից այդ խայտառակությունը իրենց վրայից մաքրելու համար։

Կտեսնեք»։

--00--ԱՀ