Ամեն բան դեռ կորած չէ, հայտարարության շուրջ բանակցային գործընթացներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բազդասարյանը հասկանում ու ընկալում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մարդկանց հոգեվիճակը: Չափազանց ծանր վիճակ է, ասում է, հայրենիքի մի մասն ենք կորցրել, բայցև գիտակցում ենք՝ ամբողջ կյանքում պատասխանատվության կրողն ենք լինելու:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ երկրում կայունություն է պետք, որ պատերազմը հանկարծ նորից չվերսկսվի: «Երբ զոհասեղանին հայրենիքն է, այլ նկատառումները պետք է կողքի դրվեն, համախմբում  է պետք: Ազգային նպատակ պետք է ունենանք, ինձ համար այն Արցախն է: Եվ կարծում եմ, որ ամեն բան դեռ կորած չէ, հայտարարության շուրջ բանակցային գործընթացներ են սպասվում»,- հավելեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ