Շուշիի հանձնումը քաղաքական որոշում էր. քաղաքում կային հայկական ուժեր. Պեգով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ WarGonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովը մանրամասներ է պատմել Շուշիի համար մղվող գործողությունների մասով՝ կարծիք հայտնելով, որ Շուշիի հանձնումը քաղաքական որոշում էր, քանի որ ստորագրման պահին քաղաքի համար դեռ կռիվներ էին մղվում:

«Ինչ վերաբերում է Շուշիին, այո՛, դա քաղաքական որոշում էր այն պարզ պատճառով, որ այն պահին, երբ ստորագրվում էր պայմանագիրը, Շուշում նախկինի պես գտնվում էին հայկական ԶՈՒ-ի ներկայացուցիչները:

Ես հանձն չեմ առնում հաստատելու, որ քաղաքը Արցախի ԶՈՒ-ի ամբողջական վերահսկողության տակ էր, որովհետև դժվար է դա հաստատել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ևս այնտեղ էին, բայց քաղաքի համար կռիվ գնում էր դեռ պայմանագրի ստորագրման պահին:

Կոնկրետ ինձ համար դա չվիճարկվող փաստ է, ես դա գիտեի դիրքերում կանգնած տղաների հետ զանգերի միջոցով, դա առաջինը, և երկրոդը՝ 9-ին, երբ ես եկա բարձունք (ով եղել է այդ վայրերում, երևի կհասկանա՝ Շուշիից 2 կմ հեռավորության վրա հերթական սերպանտինի մոտ կա հեռուստատեսային դիրք), այնտեղ գտնվում էին մոտ 400 մարդ, որոնք պատրաստ էին 9-ին՝ ժամը 5-ին, Շուշիի մաքրում անել, բայց այդ դիրքից կարելի էր նկարահանել այն, թե ինչ էր կատարվում քաղաքում, և թե որտեղ են գտնվում, օրինակ, Արցախի ԶՈՒ զինվորները: Եվ ամենաքիչը 2 խումբ ադրբեջանցի զինվորականներ, չեմ կարող կոնկրետ նշել նրանց թիվը, այդ ժամանակ գտնվում էին Շուշիի տարածքում. դա նշանակում է, որ Ադրբեջանը ևս չէր վերահսկում Շուշին»,-պատմել է Պեգովը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 7-ին ևս, երբ հայտարարվեց Շուշիի գրավման մասին, 6 դիպուկահարներից բաղկացած ադրբեջանական դիվերսանտների 2 խմբի էր ընդամենը  հաջողվել ներթափանցել Շուշի, դիրքավորվել, կրակ արձակել մեքենաների վրա և այլ ենթակառուցվածների վրա՝ այդ կերպ ապահովելով նեղ միջանցք ադրջեբանական ԶՈւ-ի ներթափանցման համար:

--00—ԼՄ