Խաղաղապահներին և արցախցիներին բուժօգնություն կտրամադրի ռազմական օկրուգի ստորաբաժանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ռուս

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և տեղի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները: Ստորաբաժանման կազմի մեջ են մտնում միջին և կրտսեր բժշկական անձնակազմի բժիշկներ, որոնք առաջին բուժօգնություն կտրամադրեն:

Ըստ գերատեսչության՝ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ:

--00—ԼՄ