Ադրբեջանը սկսել է Նախիջևանի երկաթուղու վերականգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

տարածաշրջան

Ադրբեջանը աշխատանքներ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն տրվել են նախնական ցուցումներ Նախիջևանում երկաթուղու վերականգնման հետ կապված», - ասել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել Բարդա-Աղդամ երկաթուղու վերականգնման ուղղությամբ:

«Այս ճանապարհն անհրաժեշտ է Աղդամի շրջանի վերականգնման և մարդկանց հարմարավետության համար, որոնք ապագայում կապրեն այնտեղ», - ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի տանող մայրուղու շինարարությունն արդեն սկսվել է:

--0--ԿԿ