Իտալական Սկիոյի քաղխորհուրդը նամակ է գրել Սենատին Արցախի Հանրապետության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։

«Շնորհակալություն, Սկիո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

նկար
նկար

--00—ԼՄ