Պարտությունը դեռ չի ավարտվել․ ՀՀ կառավարությունը շարունակում է զինաթափել մեր ամրոցները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News   

Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Եկեք արձանագրենք, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Այն շարունակվում է։ Հայաստանի կառավարությունը շարունակում է զինաթափել մեր ամրոցները և դուրս բերել զորքը։

Բայց դա դեռ ամենը չէ... Հայաստանը որևէ կերպ պաշտպանված չէ Ադրբեջանի և Թուրքիայի նորանոր պահանջներից։

Քանի որ Նիկոլի ստորագրած «ֆսծյուլը» (©ArmComedy) պայմանագիր չէ, համաձայնագիր չէ, ըստ էության «վերելակային պայմանավորվածություն» է, որը պահող միակ բանը Պուտինի ստորագրությունն է։ Ընդ որում՝ լղոզած ու բազմիմաստ ձևակերպումներով։

Ադրբեջանն արդեն տարածքային ու դրամական պահանջներ է բարձրաձայնում։ Ու կառավարության շենքում նստած չմոն հաստատ այն մարդը չէ, որ ի վիճակի լինի ասել «ո՛չ» այդ պահանջներին։

Այսինքն չեք կարող պնդել. «Ոչինչ, ամենավատն արդեն եղել է, հիմա պիտի համակերպվենք»։ Որևէ երաշխիք չկա, որ մեզ է՛լ ավելի վատը չի սպասում առջևում։

Այս մասին լավ կանեն մտածեն այն մարդիկ, որոնք իրենց բնից հեռու չեն տեսնում, և որոնք կրկնում են, թե «Նիկոլը մեր ձագերին փրկեց»։ Այդքան վստահ մի եղեք։

Ոչ ձեր ձագերն են փրկված, ոչ էլ ձեր ծակերն են ապահով, որ մեջները պախկվեք ու մտածեք, որ վտանգն անցնելու է, գնա. ինչքան շարունակեք այս դավաճանին սատարել, այնքան ավելի շուտ է այդ վտանգը չոքելու ձեր դռան դիմաց ...»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս