Գրաֆիտիների համար բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Նկար

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գրաֆիտիների համար Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձակվել:

«Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով։

Համանման իրավիճակ էր 2019 թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, և ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետև քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։

Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձակվել»։

--00—ԼՄ