ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն ասում է, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների համար մեծացել են անորոշություններն ու ռիսկերը:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքական անկայունությունը չի կարող չազդել տնտեսվարողների ու քաղաքացիների վարքագծի վրա:
Խոսելով դոլարի «կուրսի» բարձրացման ու դրամի արժեզրկման մասին՝ պատգամավորն ասաց. «Քաղաքացիներին հորդորում եմ՝ անհարկի դոլար չգնել, սպեկուլյատիվ պահանջ չձևավորել: Ինչո՞ւ, որովհետև եթե բոլորն անհարկի դոլար գնեն, դա ազդելու է դոլարի «կուրսի» մեծացմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ