ԼՂ հակամարտության գոտում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» համալիրներ 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար
«Известия»-ն, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ԼՂ հակամարտության գոտում հայտնվել են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի  «Լեեր-3» նորագույն համալիրներ: 

Ըստ աղբյուրի՝ այս ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե ռադիոէլեկտրոնային խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ընթացքում տեղի բնակչությանը տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ը նման խնդիր է լուծել է նաև Սիրիայում:

«Լեեր-3»-ը պարունակում է անօդաչու սարք, որ կարող է տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: 2015-ին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM բջջային ազդանշանների խլացումն էր, բայց 2 տարի անց դրա հնարավորություններն ընդլայնվել են: դրանք այժմ ճնշում են ժամանակակից 3G և 4G ցանցերը: «Լեեր-3»-ի ունակ է ժամեր շարունակ թռչել տարածքում՝ ընդօրինակելով բջջային կապի աշտարակի: Գործում է նույնիսկ այն տարածքներում, որտեղ ռադիոծածկույթը թույլ է կամ չկա:

Օտարերկրյա և խաղաղապահ գործողությունների համար կարևոր է նաև բջջային ազդանշանը ճնշելու գործառույթը: Հաշվի առնելով այն փաստը, որ այժմ շատ տարածված է ականների պայթեցումը՝ իրենց կցված հեռախոսով զանգահարելու շնորհիվ, անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաև փախստականներով և բեռներով ավտոշարասյունները պաշտպանելու համար:

--00—ԼՄ