ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե Ավինյանի գրասենյակը հոկտեմբերին պարգևավճար է ստացել:
«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում», - նշել է Հունանյանը:
--00—ԼՄ