ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Ըստ նախարարի՝ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։
«Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի»,-ասել է Թորոսյանը։
Անդրադառնալով պատվաստանյութին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։
«Նախապես պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերին»,-ասել է Թորոսյանը։
--00—ԼՄ