Մահացել է Հենրիկ Բակունցը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Հենրիկ Բակունց

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջում:

«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, ում գիտական աշխատանքները վերաբերում էին գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։ Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»

--00--ԱԹ