Ավտովթար՝ Գավառում. ճակատ-ճակատի են բախվել ВАЗ 2107 և ВАЗ 21102 մեքենաները. կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Ռազմիկ Մարեգասպարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կարմիրգյուղի բնակիչ, 36-ամյա Վարդան Սուչյանի վարած ВАЗ 21102 մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից Ռ. Մարեգասպարյանը, նրա ուղևորներ, Կարմիրգյուղի բնակիչներ, 19-ամյա Արամ Սաֆարյանը, 23-ամյա Դավիթ Ումրշատյանը, վարորդ Վ. Սուչյանը, նրա ուղևորներ, Կարմիրգյուղի բնակիչներ, 47-ամյա Անուշ Գևորգյանն ու 4-ամյա Դավիթ Սուչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ