Թուրք-սիրիական սահմանային պատի՝ 832 կմ հատվածի կառուցումն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ  ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը, գրում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի աշխատանքները մեկնարկել էին 2015թ․։ Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 837 կմ երկարություն:

Անվտանգության պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ լայնությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս