ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա առաջիկա օրերին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

լավրով

Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումը` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով, տեղի կունենա առաջիկա օրերին: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա պարզաբանել է, որ հանդիպումը կկայանա անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո: Նշենք, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս