Սոթքի հանք հասած թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա՝ մենակ ռուսների հետ կխոսենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Տեր Զաքարիա

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ: Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»:

--00--ԱԹ