Ադրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

թագուհի

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարդենիս-Քարվաճառ սահմանազատումը մեծ աղմուկ դարձավ։ Քարվաճառի հանձնումից հետո ադրբեջանցիները մտան Սոթքի ոսկու հանքի տարածք և բանակցեցին մեր զինվորականների հետ՝ մեր դիրքերը հետ քաշելու նպատակով։

Մեր անառիկ Քարվաճառը 44 օր պահել են զինվորականները, կամավորականները՝ մարդիկ, որոնք ոչ մի սանտիմետր չեն նահանջել, և հիմա էլ, բնական է, չեն ուզում իջնել դիրքերից։ Իսկ ադրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում։

Եվ այո՛, մտել են հանքի տարածք։ Սրա ի՞նչն եք հերքում»։

--00--ԱՀ