Թուրքը մտել է Սոթք՝ Վարդենիսի քթի տակ․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նաիրա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Սպանի՛ր քո մեջ պողոսին
Թուրքը մտել է Սոթք: Վարդենիսի քթի տակ:

80 հոգանոց թուրքական շարասյունով ջարդել են երեկ հանձնված Քարվաճառի կողպած դարպասներն ու պնդում են, որ իրենց քարտեզով Ադրբեջանը մի  քանի կիլոմետր էլ առաջ պիտի գա` ուղիղ Սոթքի մեջ: Պաշտպանության նոր թխված նախարարը, ով պարտված պատերազմում անգնահատելի խորհուրդներ էր տվել գլխավոր պարտվածին`խաբում է, ասում է` սուտ է:

Վարչապետի անիմաստ խոսնակը խաբում է, ասում է՝ սուտ է: Վարդենիսի քաղաքապետը ասում է` սուտ չի, թուրքը Սոթքում է, Սոթքի բնակիչները գոռում են` սուտ չիիիիի, թուրքը մտել է մեր տուն:

Հետո արդեն, երբ էլ վարիանտ չկար արծրունական ստեր ասելու, մեր ՊՆ-ն «հերոսական» հայտարարություն է անում, թե թուրքը դարպասի փականը չի ջարդել, մենք ենք բացել: Ու անում է հերթական ստորացուցիչ հայտարարությունը` թե: երեկ դրված դարպասները ժամանակավոր էին, մինչև վերջնական սահմանազատումը կանենք:

Տականքներ:
Հայրենիքը մաս-մաս հանձնող հողատուներ:

Խոսեցի սոթքեցիների հետ, ասում են Հայաստանի իշխանությունից էս պահին թուրքի հետ բանակցող չկա, միայն հայ հրամանատարն է, թուրքն ու  ռուսը:
Թուրքը դարպասը հրում է առաջ:
Քանի՞ կիլոմետր` դեռ պարզ չի:
Հիշեցնեմ` Սոթքի ոսկու հանքի տարածք:
Տականքներ:

Ձեզ անգամ քարտեզագրմանն ու սահմանազատմանը թույլ չեն տալիս ներկա լինել:
Դուք մենակ ֆեյք «քշեք» ու հրահանգ տաք, թե մեզ օրը քանի անգամ կանչեն հարցաքննության:
Հայաստանում իշխանություն չկա:

Հայատանում կա չարիք: Ու դուք էդ չարիքն եք, էդ մեծ արհավիրքը: Ի՞նչ էր արել հայը, որ Նիկոլի փայ դառավ: Թուրքը Արցախը կերավ ու մարսեց: Թուրքը հիմա մեզանից յուրաքանչյուրի տան ճամփին է: Մի տեսակ սկսում եմ մտածել, որ ճիշտ էր Պողոսի հարևան Բաբկենը` «Պողոսն ո՞վ է, որ որոշում կայացնի»: Հը՞, Պողոս, քո հարևանը ոնց որ թե ճի՞շտ էր, հա՞:

Պողոս, այ պողոս, թուրքը քո տան շեմին է, ու ամեն օր մեր հայրենիքի ծախված դապասները բերում է առաջ` իմ ու քո տուն: Իսկ քիչ առաջ պողոս ջան, քո կուռքն իր կորտեժը քշեց ուղիղ զոհված զինվորների ծնողների վրա:

Պողոս, այ պողոս, էս ի՞ն արեցիր իմ ու քո հայրենիքի հետ` պողոս: Ես ատում եմ քեզ` պողոս: Դու իսկական պողոս ես` պողոս:

Բայց, միևնույն է, մի եղիր քո հարևանի պես` պողոս: Իսկ թուրքը Վարդենիսի քթի տակ է»:

--00--ԱՀ