Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

արցախ ստեփանակերտ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են, գրում է gazeta.ru կայքը: 

«Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաև քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն և հավելել, որ ռուս խաղաղապահները նաև բնակիչներին են օգնում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում: 

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ