Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

քաղաքական

Խորհրդարանական որոշ ընդդիմադիներ. հերիք չէ՞ կուլ տակ նիկոլիզմի խայծն ու «նախկին ու ներկա» անեք։ Հաստատ հիմա դրա ժամանակը չէ։ Ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Ավելի ազնիվ կլիներ ընդունել սեփական սխալներն ու խոստովանել ,որ հողատուին ժամանակին սատարելով ,ստորագրելով եւ քվեարկելով նրա վարչապետության օգտին՝  մոտեցրել եք մեր երկիրն այս արհավիրքին։

Հիշեք մեր եւ ձեր ելույթներն ու քվեարկությունը ԱԺ-ում Նիկոլի վարչապետ առաջադրվելու ժամանակ ։
Նախկինի ու ներկայի բաժանումը կեղծ օրակարգ է։

Կան հող ազատագրողներ եւ հող հանձնողներ,կարողներ եւ անկարողներ, ազգայիններ ու ապազգայիններ։
Այսօր պետք է համախմբվել հանուն Հայրենիքի եւ հասնել հողատուի հրաժարականին։

Հ.Գ. Դուք 2018-ի մայիսին առաջադրեցիք եւ ընտրեցիք վարչապետի պաշտոնում մեկին,ում ձեր իսկ թիմակցի պնդմամբ «հեթաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլոչնիով վիրավորվելը»։

--0--ԿԿ