Գերմանիան մտադիր է մասնակցել ԼՂ խնդրի կարգավորմանը. Բունդեսթագը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

գերմանիա

Գերմանական «Deutsche Welle»-ն հայտնում է, որ Գերմանիան մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը և նպաստել այս տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և հավասար հարաբերությունների հաստատմանը: Ըստ աղբյուրի՝ այդ մասով ստորագրված փաստաթղթին իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացներին, և որ գերմանացի խորհրդարանականները Անկարային և Մոսկվային կոչ են արել չօգտագործել երրորդ երկրները իրենց քաղաքական շահերին հասնելու համար:

«Փոխարենը Թուրքիան Ռուսաստանի հետ առանձին համաձայնագրերի միջոցով փորձում է առաջ տանել տարածաշրջանում առանձին կողմերի շահերը», - կարծում է Բունդեսթագը:

--00—ԼՄ