Ինչո՞ւ ռազմական դրության պայմանում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ:

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։

Այսինքն՝ երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։

Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչու՞ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար»:

--00—ԼՄ