15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին, ինչու՞ չի արվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

քարտեզ

Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ ունեցող հանքը: Մի քանի հարցա զարմացնում, մեղմ ասած: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ Միրաքյանը:

Նա գրել է. «1. 15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին: Ինչու՞ չի արվել:

2. Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչու՞ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում: Եկեք դա էլ վերականգնենք:

3. Ադրբեջանը ողջ խորհրդային շրջանում ՀԽՍՀ-ից տարածքներ է վերցրել (տեսեք քարտեզը): Ասենք դիմել են Կարեն Դեմիրճյանին, որ Սիսիանի այս արոտավայրերը տվեք ԱԽՍՀ-ին, քանի որ մեր եղբայրական Ադրբեջանի հովիվները արոտավայրի կարիք ունեն: Ու Կարեն Դեմիրճյանը տվել է: Այդպես տասնյակ տարիներով: Արդյունքում խորհրդային 70 տարիներին իրենք բավական բարելավել են իրենց դիրքերը, իսկ մենք նստած հավատացել ենք եղբայրական ժողովուրդների մասին միֆերին: Ոնց որ հիմա մեր իշխանությունները հավատում են խաղաղության պայմանավորվածությանը:

4. Հիմա իրենց հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բարձրունքներ ու տարածքներ գրավել, որ հաջորդ պատերազմի ժամանակ գերակա դիրքերից սկսկսեն: Մե՞ր բանակի գլխավոր խնդիրը որնա՞, իրենց զիջել բոլոր գերակա դիրքերը՞:

Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:

--00—ՄՀ