Պուտինի ամենամյա ասուլիսը կլինի տեսակոնֆերանսի ձևաչափով. օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անենամյա մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Այն կանցկացվի վիդեոկապով: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով այս անգամ ասուլիսը տեղի կունենա տեսակոնֆերանս միջոցով: Ծրագրվում է, որ ՌԴ նախագահը տեսազանգերի դուրս կգա Նովո-Օգարյովոյի իր նստավայրից: Դաշնային և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կաշխատեն Առևտրի համաշխարհային կենտրոնի դահլիճից, որը նրանց արդեն ծանոթ է», - նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ