ԼՂ-ում իրավիճակը շարունակում է կայունանալ. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

զախարովա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է կայունանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է` վերջին շաբաթվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման և ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների դրսևորումներ չեն արձանագրվել:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող հարցերի ամբողջ շրջանակը ՌԴ ղեկավարության ուշադրության առանցքում է:

--00--ԱԹ