Այլ տարբերակ պարզապես չկար, ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ժամանակ նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Արցախում և նրա շուրջ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության և նրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պիտի վերահաստատեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:

Այլ խնդիր է, թե մենք ինչո՞ւ հասանք նման կետի, ինչպե՞ս հասանք, ի՞նչ հանգամանքներում եւ ժամկետում հասանք, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ի՞նչ զարգացում ստացավ, ի՞նչ հանգրվաններ ունեցավ: Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, եւ ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր»,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ այդ հրատապ հարցերից կարևորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն և կայունություն ապահովելն է, և դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործումն է:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, եւ ի՞նչ հետեւանքների կբերի այդ սցենարը»,-ասել է վարչապետը:

--00—ԼՄ