Փաշինյանը 100%-ով ստում է․ զրպարտության համար դատի եմ տալու․ Մ․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

«Փաշինյանը ստում է։ Ես նրան զրպարտության համար դատի եմ տալու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նկատենք, որ երկրի ղեկավարն իր հեռուստաուղերձի ժամանակ ասել է, որ «հերոսական կռիվ տված 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքման մեջ իր պատասխանատվությունն ունեցող գեներալն ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու, անպիտան զենք գնելու փաստերի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում՝ առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»:  

Հակոբյանն անդրադարձել է նաև վարչապետի տիկնոջ, Սոթքի իրադարձությունների և այլ թեմաների։

--0--ԿԿ