Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է արել. քննարկվել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

պուտին

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և մարդասիրական առաքելության աշխատանքը:

«Նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին»,-ասել է Պեսկովը և հավելել, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ներռուսական օրակարգի սոցիալ-տնտեսական տարբեր ակտուալ հարցերի:

Ըստ Կրեմլի խոսնակի՝ խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:    

--00—ԼՄ