Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

2020թ. նոյեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 04:25-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1983թ. ծնված Ա. Մ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն թունավորումը ստացել է նոյեմբերի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում տանը, բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

--00--ԱԹ