Պարտության սիմվոլ Նիկոլը պետք է հեռանա․ ԼՀԿ-ն ներկայացրել է 13 կետանոց ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28,  24News   

Նիկոլ Փաշինյան

«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Ծրագիրը բաղկացած է 12 կետից։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ընդդիմադիր խմբակցությունը նկատում է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, խորհրդարանը ընտրի վարչապետ, և ձևավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն:

Որպես երկրորդ կետ՝ ամրագրված է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը: Մյուս կետերից մեկում ամրագրվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնումը, ինչպես նաև զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը:

12 կետերից հետո արդեն վերջին՝ 13-րդ կետով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ պետք է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

   --00—ՄՀ