Սարգսյանը ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կքննարկի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28,  24News    

նախագահ

Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ​

Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ​ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: 

   --00—ՄՀ