ՀՀ Նախագահը ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում:

--0--ԿԿ