Սուրեն Պապիկյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Պապիկյան

Նոյեմբերի 27–ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարար Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ–իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։

Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ–իրանական բազմաոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերը։

--00--ԱԹ