Հայաստանում կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել. մահերի թիվը 21 է

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

կորոնավիրուս

Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 538 է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս