Փաշինյանին դավաճան չեմ համարում, այլ սխալ կառավարիչ. Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Գոգյան

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանությունը պատասխանատվություն է։ Բնականաբար Արցախը զիջողը կոչվելու էր դավաճան։ Բոլոր նախագահներն էլ հավատացել են, որ պետք է զիջել։ Ոնց որ «Աղդամը մեր հայրենիքը չի» ասող Սարգսյանին քննադատում էր Փաշինյանը, նույն կերպ հիմա ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին։ Իսկ դավաճանի պիտակը չկրելու համար Փաշինյանը պետք է լիներ խոսքի տերը և սահմանադրական, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխումից հետո հեռանար։ Այ, այդ ժամանակ կսրբադասվեր։ Փառքի մասին մտածողն այդպես կվարվեր։ Սիրվել սիրողը չի ղեկավարում, պատասխանատվություն վերցնողն է ղեկավարում։

ՀԳ. Ես իրեն դավաճան չեմ համարում, այլ սխալ կառավարիչ, ով արտաքին դիվանագիտությունը վարեց 2018 ապրիլյան սցենարով»։

--00--ԱԹ