Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է, Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

լարս վերևից

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

--00—ԼՄ