Մի քանի ամիս առաջ ես ՊՈԱԿ-ի Հովիկին բարեկամաբար խորհուրդ տվեցի. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատերիս ձեռքին փաստերը առավել քան առարկայական են՝ Նիկոլի ֆեյք իրականության ֆինանսավորողների եւ կատարողների հանդեպ Նյուրենբերգ սկսելու, որը լինելու է եւ շատ շուտով։ Որպեսզի հաջորդ իշխանությունը ուղղակի սարսափի ֆեյքերով ապականել երկիրը։

Սրանց երեխաներն ու ծնողները զգալու են այն, ինչ Նիկոլը սրանց միջոցով ամեն օր ու նաեւ հիմա՝ ստիպում է, որ զգան մեր երեխաներն ու ծնողները։

Մի քանի ամիս առաջ ես ՊՈԱԿ-ի Հովիկին բարեկամաբար խորհուրդ տվեցի այնպես անել, որ երբ գա օրը, որը արդեն շատ մոտ է, ես անձամբ կարողանամ իրենց համար հումանիտար միջանցք ապահովել։

Չարեցին։ Հումանիտար միջանցք երկիրը ֆեյքերով, ատելությամբ ու կեղծիքով ապականողների, մեր ընտանիքներին ցավ պատճառած որեւէ մեկին չի լինելու։ Սա իմ կյանքի գործ է դառնալու եւ էս հարցում ինձ օգնում են եվրոպացի իմ շատ լուրջ փաստաբան ընկերները»,-գրել է Զոհրաբյանը:

--00—ԼՄ