Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1699 բնակիչ․ վերադարձածների ընդհանուր թիվը ավելի քան 23 հազար է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

ռդ

Նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 1699 մարդու: Շարասյան տեղաշարժն ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերն ու ռազմական ոստիկանությունը։

Ստեփանակերտում իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Ընդհանուր առմամբ մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական:

--00—ՄՀ