Մեկդ ասեք՝ մի՛ խոսիր, քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

արփին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեսյբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումները բաժանել է 3 խմբի, որոնք ներկայացնում ենք ստորև.

«1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր և դատախազի, իր և զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին ֆեյսբուքը։

2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղը իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականը իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։

3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից: (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները ու նաեւ Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։

Ասածս ինչ է, այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Մեկդ ասեք՝ մի՛ խոսիր, քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում»:

--00—ԼՄ