Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News  

կորոնավիրուս

 

Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 135 584 է:Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 937 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 113 986 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1267:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1622
  • Աջարիա — 313
  • Իմերեթի — 517
  • Քվեմո Քարթլի — 187
  • Շիդա Քարթլի — 82
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 160
  • Կախեթի — 161
  • Գուրիա — 19
  • Մցխեթա Մթիանեթի — 77
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 74
  • Սամցխե-Ջավախեթի — 4

 --00—ՄՀ