Վրաստանը կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվով առաջ անցավ Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Վրաստան

Վերջին 1 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3216 դեպք, որը ռեկորդային է երկրի համար: Վրաստանի և Հայաստանի համաճարակային վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանը վարակման մոտ 450 դեպքով առաջ է անցել Հայաստանից: Այս պահին Հայաստանը կորոնավիրոսով վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում 52-րդն է, Վրաստանը՝ 51-րդը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 135,124 է, իսկ Վրաստանում՝ 135,584: Վերջին 1 օրում Հայաստանում գրանցվել է վարակման 356 դեպք, Վրաստանում՝ 1267:

Մահերի ընդհանուր թիվը, սակայն, Հայաստանում ավելի շատ է. ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է մահվան 2164 դեպք, իսկ Վրաստանում՝ 1267: Վերջին 1 օրում գրանցված մահերի թվով առաջ է Վրաստանը. 1 օրում երկրում գրանցվել է 37 դեպք, իսկ Հայաստանում՝ 22: 

Հայաստանում ընդհանուր առմամբ բուժվել է 113,986 մարդ, Վրաստանում՝ 108,442: Հայաստանում ակտիվ վարակակիր է 24,518 մարդ, Վրաստանում՝ 20,331:   

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 948,749 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 607,628 է: Ադրբեջանը ցանկում 59-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 118,195 է:

Նոյեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 63,120,865 է, որից 1,465,906-ը մահացել է, 43,582,761-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,072,198 է, որից 105,346 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 13,750,608 վարակման դեպք: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,432,075 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,314,740 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,295,654 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,218,483 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ