Կասետային ռումբի հերթական պայթյունը տեղի կունենա Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

կասետային

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր կասետային ռումբի հերթական պայթյունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ ժամը 12:30-ին:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած զինատեսակ հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ, խնդրում ենք ձեռք չտալ:
Անմիջապես զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 կարճ հեռախոսահամարներով»,-նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

 --00—ՄՀ