Էդվարդ Նալբանդյանը Կազանյան փաստաթղթի բովանդակության մասով ճշգրտումներ է ներակայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

ՀՀ նախկին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի վերաբերյալ «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում որոշակի մանրամասներ է ներկայացրել, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ վերջին քննարկումներին:

Ըստ Նալբանդյանի՝ նախատեսված է եղել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։

«Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ներքո նկատի էին առնվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները այն համամասնությամբ, որը եղել էր Լեռնային Ղարաբաղում մինչև 1988 թվականը, այսինքն՝ մինչև հակամարտության սկիզբը։ Խոսքը քվեարկության մասնակցության միայն տոկոսային հարաբերակցության և ոչ որևէ այլ բանի մասին»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ