Ադրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահման

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

ճանապարհ

Ադրբեջանը պլանավորում է դեպի Հայաստանի սահման՝ ավտոճանապարհ կառուցել Ղարաբաղում հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական  գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:

«Նոր ճանապարհը Հորադիզ-Միջնավան ավտոմայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանը», - ТАСС-ի հաղորդմամբ հայտարարել է նա՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:

Նա հավելել է, որ ապագայում այս ավոտճանապարհը հնարավոր է շարունակել՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ:

Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի քաղաք մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը կկազմի 101,5 կմ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս