Աշխարհում վարակվածների թիվը 63,5 միլիոն է, որից 1,4 մլնն մահացել է, 43,9 մլնն՝ ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 63,589,725 է, որից 1,473,926-ը մահացել է, 43,984,723-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,131,076 է, որից 106,015 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 13,919,870 վարակման դեպք, որից 274,332-ը մահացել է, 8,222,879-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 5,422,659 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,463,254 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,336,278 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,295,654 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,222,488 վարակակիր:

Հայաստանը ցանկում 53-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 135,124 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 962,070 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 638,847 է: Ադրբեջանը ցանկում 59-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 121,176 է, իսկ Վրաստանը՝ 52-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 135,584 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ